Խաղաղաշինության դասընթացի ներածություն
Սա առցանց դասընթաց է ինքնուսների համար, որի նպատակն է նախապատրաստել մարդկանց, ովքեր ապրում և աշխատում են հակամարտություններից տուժած հասարակություններում, հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղաշինությունը գործնականում։ Դասընթացը կազմված է Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի ավելի քան 30 տարվա փորձի հիման վրա, որն իրենից ներկայացնում է աշխատանք տեղական գործընկերների հետ աշխարհի հակամարտությունների այնպիսի վայրերից ինչպիսիք են Նիգերիան, Պակիստանը, Մյանմարը, Կոլումբիան, Աֆղանստանը, Հյուսիսային Իռլանդիան, Իսրայելը/Պաղեստինը, Հարավային Սուդանը և Իրաքը: Դասընթացի ժամանակ ուսումնառուները լսում են պատմություններ խաղարարների մասին անմիջապես իրենցից, ովքեր նկարագրում են իրենց աշխատանքի դժվարություններն ու հնարավորությունները։ Ուսումնառուները կծանոթանան նաև համառոտ նկարագրությունների, որտեղ ընդգծվում են խաղաղաշինության հիմնական տեսությունները և հասկացությունները, ինչպես նաև հնարավորություն ունենում մտածելու, թե ինչպես կարող են այդ գիտելիքները, հմտությունները և մոտեցումները կիրառվել իրական կյանքի խաղաղաշինության գործընթացներում: Այս դասընթացը հնարավորություն է տալիս ուսումնառուներին ծանոթանալ խաղաղաշինության ոլորտին և ավելի խորն ուսումնասիրել դրան առնչվող թեմաներ ու հմտություններ, ներառյալ՝ հակամարտության վերլուծությունը, բանակցությունները, միջնորդությունը, երկխոսությունը, ոչ բռնի գործողությունները և հակամարտության փոխակերպումը:
Դասընթացի ամփոփ ներկայացում Դասընթացի նպատակը
Դասընթացի վերջում մասնակիցները կկարողանան.
- Սահմանել խաղաղաշինության երեք հիմնական հասկացությունները՝ խաղաղությունը, հակամարտությունը և բռնությունը:
- Նշել խաղաղաշինության կարևոր առաջնահերթությունները:
- Զարգացնել հակամարտության նկատմամբ զգայուն մտածելակերպ:
- Հասկանալ, որ կայուն խաղաղություն հաստատելու համար պետք է լուծվեն հակամարտությունների հիմնական պատճառները:
- Գիտակցել, որ կայուն, ներառական և համապարփակ խաղաղության համար պետք է ընդգրկվեն հասարակության բոլոր խմբերը։
- Նկարագրել, թե ինչպես են համատեքստը և հեռանկարը ազդում խաղաղաշինության գործընթացի վրա:
- Նշել խաղաղաշինության տարբեր գործիքները, միջամտությունների տեսակները և ռազմավարությունները:
- Ընդունել, որ մենք բոլորս ունենք խաղաղարար լինելու ներուժ:
Դասընթացի օրակարգը
Գլուխ 1. Խաղաղության, հակամարտության և բռնության ներածություն
Այս գլխում ներկայացված է հակամարտության սահմանումը, որի շրջանակում կարելի է ուսումնասիրել խաղաղության և բռնության սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման ընթացքը: Այստեղ նաև ներառված է կարճ պատմություն այն մասին, թե ինչպես է զարգացել խաղաղաշինության ոլորտը։ Բացի այդ, այս գլխում համեմատվում և հակադրվում են խաղաղաշինության տարաբնույթ սահմանումները և ներկայացվում գիտական հետազոտություններ խաղաղաշինության ոլորտից: (60 րոպե)
Գլուխ 2. Խաղաղաշինության մոտեցումների համառոտ ակնարկ
Այս գլխում ներկայացված է խաղարարների կողմից տարբեր համատեքստերում կիրառվող գործիքների և մոտեցումների շրջանակը: Ներկայացված են այն տարբեր դերերը, որոնք երրորդ կողմերը կարող են ունենալ խաղաղաշինության գործում՝ միևնույն ժամանակ ընդգծելով գործընթացի տեղական մասնակցության և այդ ջանքերի արդյունքի կարևորությունը: Եվ վերջապես, ներկայացված են ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար 21-րդ դարի հինգ առաջնահերթությունները: (60 րոպե)
Գլուխ 3. Հաղորդակցության հմտություններ
Այս գլխում ներկայացված են ակտիվ լսելու վեց տարբեր տեխնիկաներ և, թե ինչու են դրանք խաղարարների գործունեության անբաժանելի մասը կազմում: Այստեղ նաև հստակեցված է (խմբային) հաղորդակցության երկու ձևերի՝ երկխոսության և բանավեճի միջև կարևոր տարբերակումը: (60 րոպե)
Գլուխ 4. Խաղաղության հաստատում
Այս եզրափակիչ գլխում ներկայացված են հակամարտությունների մի շարք սցենարներ, ինչպես նաև մասնակիցներին առաջարկվում է կիրառել այն, ինչ սովորել են դասընթացի ընթացքում՝ ճանաչելով և ամբողջացնելով խաղաղաշինության զանազան հմտություններ և մոտեցումներ: (60 րոպե)
Գլուխ 5. Եզրափակիչ դիտարկումներ
Այս գլուխն առաջարկում է ձեզ անդրադառնալ դասընթացի ընթացքում ձեր սովորածին և կիսվել մեզ հետ ձեր կարծիքով: (60 րոպե)
Դասընթացը ներկայացնում են
Դասընթացը ներկայացնում են
Մարգարիտա Թադևոսյան
Գիտաշխատող, ասիստենտ դասախոս Ջիմի և Ռոզալին Կարտերների անվան Խաղաղության և Հակամարտության դպրոցում, Գործադիր տնօրեն Խաղաղաշինության Պրակտիկաների կենտրոնում